Մեր կազմակերպությունը զբաղվում է դռների և պատուհանների արտադրությամբ, ալյումինե տարբեր կոնստրուկցիաների (фасады) տեղադրումով:Հայաստանյան շուկայում ընկերությունը գործում է 2008թ-ից: Կատարում ենք ցանկացած բարդության ապակեպատման աշխատանքներ ինչպես նաև ապակուց լոգախցիկների տեղադրում:
Վերջերս մեր ընկերությունը պայմանագիր է կնքել ALUTECH ընկերության հետ և այսուհետ հանդիսանում ենք ALUTECH-ի գործընկերը Հայաստանում:
ALUTECH ընկերությունը արտադրում է բարձրորակ և բոլոր եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրանք/// Դրանք են-
Վերը նշված ամբողջ տեսականին պատրաստվում և տեղադրվում է բարձրակարգ մասնագետների կողմից: Ամբողջ էլեկտրական սարքավորումներին տրվում է 2-5 տարվա երաշխիք
Գործում է նաև ապառիկ վաճառքի ճկուն համակարգ:
Ծանոթացեք նաև մեր գործընկերոջ` "Alutech-Group"-ի պատմությանը.
“ԱԼՅՈՒՏԵԽ”-ը` դա միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 6 արտադրական և 20 իրացնող ձեռնարկություններ ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: Այն մասնագիտանում է հատվածավոր ավտոմատ դարպասների, հոլովակավոր փակոցափեղկերի և ալյումինե տրամատային համակարգերի արտադրությունում:
Ղեկավարվելով գործարարության սեփական բարոյականությամբ և որակի նկատմամբ գեղագիտական մոտեցմամբ, «ԱԼՅՈՒՏԵԽ»-ը առաջարկում է այնպիսի որոշումներ, որոնք ճանաչվում են և պահանջարկ են վայելում աշխարհի ավելի քան 65 երկրներում:
- ներքին հարդարանքի համար նախատեսվող և ճարտարապետական տրամատային համակարգեր;
- դռների և պատուհանների հոլովակավոր փակոցափեղկեր, հոլովակավոր դարպասներ և վանդակաճաղեր;
- հոլովակավոր փակոցափեղկեր հակամիջատային ցանցով, հակակողոպտիչ համակարգով հոլովակավոր փակոցափեղկեր;
- Günther Tore/ALUTECH հոլովակավոր դարպասներ և վանդակաճաղեր;
- հատվածավոր, բացվող, սահադարպասներ;
- դարպասների և փակոցափեղկային համակարգերի ավտոմատիկա;
- ուղեփակոցներ;
- գոգածածկեր;
- բեռնափոխադրիչ սարքավորումներ (դոլպեվելերներ և դոկշելտերներ);
- հակահրդեհային համակարգեր (հակահրդեհային պատուհաններ, դռներ, միջնապատեր, դարպասներ);
- ծրագրային ապահովում:
Արտադրանքը պատրաստվում է որակի և անվտանգության նկատմամբ ազգային և միջազգային բոլոր պահանջներին համապատասխան: “ԱԼՅՈՒՏԵԽ”-ի դարպասների, փակոցափեղկերի և ալյումինե տրամատների արտադրության պահպանումը բարձր մակարդակի վրա ապահովում է բարձրորակ հումքի, նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը: Հատվածավոր ավտոմատ դարպասների, հոլովակավոր փակոցափեղկերի և ալյումինե տրամատների արտադրության ավարտական փուլը դառնում է որակի ստուգումը: Այսպես, հոլովակավոր փակոցափեղկերի արտադրության ժամանակ “ԱԼՅՈՒՏԵԽ”-ը հետևում է ավելի քան 50 ցուցանիշների, կիրառում է որակի ստուգման ավելի քան 40 մեթոդներ: Այսպիսի մոտեցման շնորհիվ, արտադրանքը տարբերվում է կատարյալ կառուցվածքով և ծառայության երկարատև ժամկետներով:
“ԱԼՅՈՒՏԵԽ” արտադրանքը անընդհատ անցնում է վավերացում TÜV-Süd-Czech (Չեխիա), CSTB (Ֆրանսիա), Wintech (Մեծ Բրիտանիա), TREZOR TEST S. r. o (Չեխիա) կենտրոններում; Ռժևսկի գիտա-հետազոտական սերտիֆիկացիոն կենտրոնում (ՌԴ), ift. Rosenheim ինստիտուտում (Գերմանիա), NCTL և ATI լաբորատորիաներում (ԱՄՆ): Վկայագրերը, որոնք ստացվել են պատասխանատու կազմակերպությունների կողմից փորձաքննությունների արդյունքում, հավաստիացնում են, որ ավտոմատ հատվածավոր դարպասների, հոլովակավոր փակոցափեղկեր, ալյումինե տրամատների արտադրությունը կազմակերպվում է` հաշվի առնելով բարձրակարգ ստանդարտների բոլոր պահանջները:
Արտադրության կազմակերպման և գործարարության վարման նկատմամբ ցուցաբերած համակարգված վերաբերմունքը “ԱԼՅՈՒՏԵԽ”-ին թույլ է տալիս հաշվի առնել շուկայի բոլոր մասնակիցների շահերը:
Գործընկերներին. Խումբ ընկերությունները կարող են վստահ լինեն, որ առաջարկները կլինեն համալիր, որակն ու գինը` մրցունակ, առաքումը` անխափան և ճիշտ ժամանակին, ինչպես նաև մարքեթինգային աջակցությունը`առավել արդյունավետ:
Ճարտարագետները, որոնք աշխատում են «ԱԼՅՈՒՏԵԽ»-ի արտադրանքի հետ, ստանում են նախագծային փաստաթղթերի ամբողջական փաթեթները , ինչը բավականին պարզեցնում է առանձին կառուցվածքների և հանգույցների տեղակայման աշխատանքները:
Հաճախորդներին երաշխավորվում է բազմակողմանի տեղեկատվական աջակցություն, արագ և հարմարավետ ձեռքբերում, որակյալ տեղակայում և սպասարկում, ինչպես նաև «ԱԼՅՈՒՏԵԽ» ապրանքանիշի արտադրանքի օգտագործումից անսահման հարմարավետություն և հաճույք:
Այսպիսով, «ԱԼՅՈՒՏԵԽ»-ը` դա կազմակերպություն է, որը միտված է ոչ միայն բարձրորակ հատվածավոր ավտոմատ դարպասների, հոլովակավոր փակոցափեղկերի և ալյումինե տրամատների արտադրությանը, այլև գործընկերների և հաճախորդների հետ պարկեշտ, հուսալի, նվիրված և հոգատար հարաբերությունների պահպանմանը:
«ԱԼՅՈՒՏԵԽ» ընկերությունների խումբը հանդիսանում է Արևելյան Եվրոպայում փակոցափեղկերի համակարգերի, ալյումինե տրամատների և հատվածավոր դարպասների շուկայի առաջատար: «ԱԼՅՈՒՏԵԽ» ընկերությունների խումբը միավորում է 6 արտադրական ձեռնարկություններ և ավելի քան 25 իրացնող կազմակերպություններ Չեխիայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Գերմանիայում, Ավստրիայում:
Ընկերությունների խմբի բոլոր ձեռնարկությունները համալրված են բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքերով, որոնք թույլ են տալիս արտադրել եվրոպական բոլոր որակի ստանդարտներին համապատասխան արտադրանք: Դա հատվածավոր դարպասների համար սենդվիչ-պանելների արտադրության հոսքագիծն է, հոլովակող-ձևավորող գծերը, ալյումինե ժապավենի կտրատման և ներկման համալիր գիծը, ձգված կամ էքստրուդացված ալյումինե տրամատների պատրաստման հոսքագծերը, ալյումինե դետալների կաղապարման ավտոմատացված հանգույցները, փոշիաձև ներկապատման գծերը, ԱՊՀ-ում ամենախոշոր ալյումինե տրամատների անոդացման համալիրը: Բոլոր ձեռնարկություններում որակի կառավարման համակարգը հավաստագրված է TUV CERT համակարգում` ISO 9001 Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:
Սեփական արտադրական համալիր հանգույցների առկայությունը թույլ է տալիս «ԱԼՅՈՒՏԵԽ» ընկերությունների խմբի մասնագետներին վերահսկել արտադրանքի որակը` պատրաստման պրոցեսի բոլոր փուլերում` հումքի, նյութերի ձեռքբերումից սկսած մինչև պատրաստի արտադրանքի թողարկումն ու փաթեթավորումը:
«ԱԼՅՈՒՏԵԽ» արտադրանքի բարձր որակը հաստատում են մասնագիտացված միջազգային կազմակերպությունների և առաջատար գիտա-հետազոտական կենտրոնների կողմից տրված հավաստագրերն ու արձանագրությունները (Գերմանիա, Շվեցարիա, Չեխիա, Ռուսաստան, Բուլղարիա):
«ԱԼՅՈՒՏԵԽ» արտադրանքը առաքվում է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Չեխիան, Գերմանիան, Անգլիան, Հոլլանդիան, Բելգիան, Ֆրանսիան և այլ, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներ: «ԱԼՅՈՒՏԵԽ» համակարգերը տեղակայված են աշխարհի ավելի քան 65 երկրների միլիոնավոր օբյեկտներում:
«ԱԼՅՈՒՏԵԽ» ընկերությունների խմբի պատմությունը սկիզբ է առել 1996 թվականին փոքր ընկերությունից, որում աշխատում էր ընդամենը 6 հոգի: Այսօր «ԱԼՅՈՒՏԵԽ»-ը դա արտադրա-իրացնող հոլդինգ է, որը միավորում է տարբեր երկրներում ավելի քան 30 կազմակերպությունների հազարավոր աշխատակիցների:
Այսպիսի պոռթկուն աճը ուղղորդվում է ընկերությունների խմբի որակական ընդլայնմամբ` ուսումնասիրվում է նոր ապրանքային ուղղությունների արտադրությունը, ներ են դրվում առավել իննովացիոն տեխնոլոգիաներ` կատարելագործելով «ԱԼՅՈՒՏԵԽ» ապրանքանիշի արտադրանքը:
Ստեղծման պատմությունը
1996
Կազմավորվեց «ԱԼՅՈՒՏԵԽ» հոլդինգի առաջին ձեռնարկությունը, որը զբաղվում էր Բելառուսի համար գործունեության նոր տեսակով` պատրաստի հոլովակավոր փակոցափեղկերի կոնստրուկցիաների տեղակայմամբ, որից հետո զբաղվեց նաև արտասահմանյան մատակարարների համալրող մասերով հոլովակավոր փակոցափեղկերի պատրաստման սեփական արտադրությամբ:
1997
«ԱԼՅՈՒՏԵԽ» ՍՊԸ դառնում է իտալական Croci ընկերության ներկայացուցիչը, որը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տարածքներում տրամատների և փակոցափեղկերի համակարգերի արտադրողն էր:
«ԱԼՅՈՒՏԵԽ» ԸԽ դուրս է գալիս Ռուսական շուկա, բացվում է առաջին դուստր ձեռնարկությունը` «Ալյուտեխ Սանկտ-Պետերբուրգ» ՍՊԸ, որը միտված էր Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-Արևմտյան շրջաններում հաճախորդների սպասարկմանը:
1998
Գրանցված է հոլդինգի առաջին արտադրական կազմակերպությունը` «Ալյուտեխ Ինկորփորեյթեդ» ՀՁ, որտեղ և ներդրվեց տրամատների և փակոցափեղկերի համակարգերի համար համալրող մասերի արտադրությունը:
Մոսկվայում բացվում է ընկերության նոր ներկայացուցչությունը` «Ալյուտեխ համակարգեր» ՍՊԸ:
1999
«ԱլյուտեԽ Ինկորփորեյթեդ» ընկերությունում, առաջին անգամ ԱՊՀ-ում, գործարկվեցին փրփուրային լցոնով ալյումինե տրամատների արտադրության, պաշտպանիչ անկյունակների և այլ համալրող մասերի արտադրության հոլովակող հոսքագծերը:
2000
«Ալյուտեխ» ԸԽ դուրս է գալիս ուկրաինական շուկա, Կիևում բացվում է ընկերության նոր ներկայացուցչությունը` «ԱլյուտեԿ» ՀՁ:
2001
«ԱլյուտեԽ Ինկորփորեյթեդ» -ը ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները`տեղակայվում է օրթոգոնալ լիսեռի արտադրության հոսքագիծ, ինչպես նաև 77-րդ տրամատի հոլովակավոր գլանվածքի արտադրության հոսքագիծ:
2002
Ստորագրվեցին ապագա էքստրուզիոն գործարանի համար մամլող գծի և կաղապարող համալիրի առաքման պայմանագրերը:
2003
Մինսկում բացվեց “Ալյուտեխ” հատվածավոր դարպասների սեփական արտադրությունը: Ակտիվացան Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի շուկաներին հատվածավոր դարպասների մատակարարումը:
2004
Բացվեց նոր ձեռնարկություն «Ալյումին Տեխնո» ՀՍՊԸ` էքստրուդացված ալյումինե տրամատների արտադրության, դրանց փոշիաձև ներկման և անոդացման առաջին գործարանը Բելառուսում:
Գործարկվեց “Ալյուտեխ” հատվածավոր դարպասների արտադրությունը Կիևում` նոր ձեռք բերված «Էլան» ընկերության բազայի վրա: Ուկրաինայում և Մոլդավիայում ակտիվացվեցին հատվածավոր դարպասների վաճառքները:
Ստեղծվեցին “Ալյուտեխ” ԸԽ դուստր ձեռնարկությունները` «Ալյուտեխ-Պովոլժյե» ՍՊԸ Սամարայում, «Ալյուտեխ-Ուրալ» ՍՊԸ Եկատերինբուրգում և «Ալյուտեխ-Յուգ» ՍՊԸ Կրասնոդարում:
2005
Մինսկում կազմավորվեց «Ալստրոնգ» ՍՊԸ ժամանակակից արդյունաբերական ձեռնարկությունը, որտեղ բարձր ճնշման տակ ձուլման և հետագա պոլիմերային ներկման եղանակով ալյումինե ձուլվածքներից պատրաստվում են տարբեր արտադրատեսակներ:
«Ալյուտեխ» ԸԽ դիլերային ցանցի արևելյան սահմանը տեղափոխվեց դեպի Նովոսիբիրսկ, որտեղ հիմնվեց «Ալյուտեխ-Սիբիր» ՍՊԸ դուստր ձեռնարկությունը:
2006
Հաճախորդների հետ աշխատանքը օպտիմալացնելու նպատակով կազմավորվեց «Ալյուտեխ Առևտրի տուն» ՍՊԸ, որը դարձավ Բելառուսում «Ալյուտեխ» ԸԽ պաշտոնական դիլերը:
Մոսկվայում կազմավորվեց «Ալյուտեխ-ՄՍԿ» ՍՊԸ դուստր ձեռնարկությունը:
2007
Սկսեցին գործել «Ալյուտեխ-Դնեպրոպետրովսկ» ՍՊԸ Դնեպրոպետրովսկում և «Ալյուտեխ-Ռոստով» ՍՊԸ Դոնի Ռոստովում: Կազմավորվեցին «Ալյուտեխ» ԸԽ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Ուֆայում, Կրասնոյարսկում, Օմսկում, Նիժնի Նովգորոդում, Ստավրոպոլում, Լվովում և Օդեսայում:
2008
Մինսկում բացվեց նոր արտադրական ձեռնարկություն «Ալյուտեխ Դարպասային համակարգեր» ՍՊԸ:
«Ալյումին Տեխնո» ՀՍՊԸ-ում գործարկվեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի տարածաշրջանների ալյումինե տրամատների անոդացման ամենախոշոր արտադրական համալիրը:
Ստեղծվեցին Մոսկվայում «Ալյուտեխ-Մ» ՍՊԸ և Կազանում «Ալյուտեխ-Կազան» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև ներկայացուցչություն Իրկուտսկում: Այդ նույն տարում Կիևում «Ալյուտեկ» ՀՁ և «Էլան» ՍՊԸ միավորման արդյունքում կազմավորվեց «Ալյուտեխ-Կ» ՍՊԸ արտադրական-իրացնող ընկերությունը:
2009
«Ալյուտեխ Ինկորփորեյթեդ» ընկերությունում շահագործման հանձնվեց ներկված ժապավեն (պողպատ/ալյումին) արտադրող ԱՊՀ տարածաշրջանի ամենախոշոր համալիրը:
«Ալյուտեխ Դարպասային համակարգեր» ընկերությունում սկսվեց հատվածավոր դարպասների համար սենդվիչ-պանելների սեփական արտադրությունը:
«ԱլյումինՏեխնո» գործարանում գործարկվեց հաշվով չորորդ 9-մատնաչափանոց մամլող հոսքագիծ:
2010
Չեխիայում բացվեց SRO Alutech Systems լոգիստիկ կենտրոնը, որը դարձավ կապող օղակ «Ալյուտեխ» ԸԽ և Արևմտյան Եվրոպայի գործընկերների միջև:
2011
Ռուսաստանի տարածքում իրականացվում է երկու նոր արտադրական ձեռնարկությունների շինարարությունը: Տարվում են աշխատանքներ «ԱլյումինՏեխնո» և «Ալյուտեխ դարպասային համակարգեր» ձեռնարկությունների արտադրական հզորությունների ընդլայնման ուղղությամբ:
2012
Շարունակվում է «Ալյուտեխ դարպասային համակարգեր» գործարանի շինարարությունը: Գործարկմանն է պատրաստվում «Ալյումին Տեխնո» ՀՍՊԸ երկրորդ հերթաշարը:
«Ալյուտեխ» ԸԽ մասնակցեց Շտուտգարտում (Գերմանիա) կայացած արդյունաբերական ոլորտի խոշորագույն միջազգային R+T ցուցահանդեսին:
2013
Ձեռք բերվեց գերմանական Günther-Tore GmbH ընկերությունը` հատվածավոր և հոլովակավոր դարպասների հայտնի արտադրողը:
Իրականացվեց «Ալյումին Տեխնո» ՀՍՊԸ երկրորդ հերթաշարի գործարկումը, որի շրջանակներում շահագործման հանձնվեցին 2 մամլող հոսքագիծ, անոդացման արտադրամասը, ուղղահայաց ներկման գիծը. ավտոմատացված պահեստը: Գործարանի վերջնական արտադրական հզորությունը կազմեց տարեկան 45-48 տոննա էքստրուդացված տրամատ:
«Ալյուտեխ» ԸԽ մասնակցեց ԱՄՆ-ում կայացած GlassBuildAmerica (Ատլանտա) խոշորագույն մասնագիտացված ցուցահանդեսին: «Ալյուտեխ» ալյումինե տրամատե համակարգերի ցուցափեղկը ճանաչվեց լավագույնը Innovation անվանախմբում:
«Ալյուտեխ-Մ» ՍՊԸ և «Ալյուտեխ-Սիբիր» ՍՊԸ բազայի վրա կազմավորցին են վերաբեռնման սարքավորումների պահեստներ Alutech/Novodock:
«Ակյուտեխ-Մ» ընկերությունում շահագործման հանձնվեցին ATX2200 փակոցափեղկերի կտավ արտադրող ֆրանսիական ACRA մակնիշի թվով երկու հաստոցներ:
«Ալյուտեխ-Ուրալ» ընկերության պահեստի տարողունակությունը մեծացավ ավելի քան երկու անգամ, ի շնորհիվ հատվածավոր դարպասների պահպանման համար նախատեսված բարձրահարկ դարակաշարերի պահեստային տեղամասի կազմավորման:
2014
Շահագործման հանձնվեց «Ալյուտեխ դարպասային համակարգեր» ՍՊԸ նոր գործարանը` «Ալյուտեխ» ԸԽ ամենամասշտաբային արտադրական հարթակը: Ձեռնարկությունը զբաղեցնում է ավելի քան ինը հեկտար տարածք և արտադրում է տարեկան մինչև 240 000 հատվածավոր դարպասներ: Գործարանում գործում է հատվածավոր դարպասների համար ալյումինե դետալների և համալրող մասերի ձուլման համալիր, պողպատե ժապավենի ձևման հոսքագիծ, սենդվիչ-պանելների արտադրման երկու հոսքագիծ, տրամատների և սենդվիչ-պանելների հատուկ գույների ներկման գիծ, դարպասային կտավի հավաքման հոսքագիծ, ինչպես նաև պատրաստի արտադրանքի, հումքի և համալրող մասերի ժամանակակից պահեստներ:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը այցելեց «Ալյուտեխ Ինկորփորեյթեդ» և «ԱլյումինՏեխնո» գործարանները` իր Մինսկի գործնական այցի ընթացքում:
«Ալյումին` արդյունաբերական ձուլվածքներ, գլանվածք և տրամատներ» 6-րդ Միջազգային կոնֆերանսի շրջանակներում ԱՊՀ տարածաշրջանի ալյումինի բիզնեսի առաջատար ներկայացուցիչները ծանոթացան «Ալյուտեխ» ԸԽ ձեռնարկությունների աշխատանքին:
«Ալյուտեխ» ԸԽ աջակցություն ցուցաբերեց ՄԱԿ հովանու ներքո կազմակերպված «Հազարավոր բացահայտումներ» ընտանեկան ֆոտոցուցահանդեսին:
«Ալյուտեխ Ինկորփորեյթեդ» ՍՊԸ այցելեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով Համաշխարհային բանկի փոխնախագահ Լորա Տակը: Այցելության ընթացքում քննարկվեցին հետագա համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
BASF միջազգային կոնցեռնը «ԱԼՅՈՒՏԵԽ» ընկերությունների խմբին հանձնեց հնգամյա համագործակցության մասին վկայագիր:
2015
«Ալյուտեխ» ԸԽ մասնակցեց R+T Stuttgart’2015 հոբելյանական ցուցահանդեսին: Ցուցահանդեսը հաստատեց ընկերության վարկանիշը` որպես հոլովակավոր փակոցափեղկերի և հատվածավոր դարպասների առաջատար մատակարարներից մեկի:
«Ալյուտեխ դարպասային համակարգեր» գործարանում դարպասների արտադրության և հավաքման պրոցեսների ավտոմատացման նպատակով գործարկվեց նոր համալիր, որի կազմի մեջ մտան հետևյալ սարքավորումները` սենդվիչ-պանելներ արտադրող տարեկան 3 մլն գծամետր արտադրողականությամբ ավտոմատ հոսքագիծ (Hennecke, Գերմանիա), սենդվիչ-պանելների ավտոմատացված պահեստ 230 հազ գծամետր տարողունակությամբ (DimaSimma, Իտալիա), դարպասային կտավի արտադրության ավտոմատ հոսքագիծ օրական մինչև 670 դարպաս արտադրողականությամբ (Kraft, Գերմանիա):
ԱՊՀ շուկա մուտք եղան գերմանական Günther Tore Systems ընկերության պողպատյա դարպասներն ու վանդակաճաղերը, որի գլխամասային գործարանն ու ապրանքաիրացման ցանցը «Ալյուտեխ» ԸԽ գնել էր 2013 թվականին:
Շահագործման հանձնվեց «ԱլյումինՏեխնո» ՀՍՊԸ նոր ձուլման արտադրամասը, որի շնորհիվ հոլդինգը կարող է թողարկել տարեկան մինչև 75 000 տոննա ալյումինե ձուլակտորներ: Նոր ձուլման արտադրամասը ներառում է երկու մետաղի հալման վառարան` 35 տոննա ծավալով, ձուլվածքի լեգիրացման խառնիչ` 30 տոննա ծավալով, հիդրավլիկ ձուլման մեքենա, հարդարման և նշագրման ավտոմատ հոսքագիծը, ձուլակտորների ավտոմատացված ստեկկեր/դեստեկկեր, հոմոգենացման երկու վառարան և հովացնող խցիկ:
«Ալյուտեխ»-ի պատմության յուրաքանչյուր տարի բացահայտում է հոլդինգի հնարավորությունների նոր եզրեր: Մենք վստահ ենք, որ մեր բոլոր ձեռքբերումները` դա միայն «ԱԼՅՈՒՏԵԽ» մեծ ճանապարհի սկիզբն է, որով մենք առաջարկում ենք գնալ միասին: