Ընդհանուր նկարագրություն

«Ալյուտեխ» դարպասների ավտոմատիկան` դա ձեր տան հարմարավետության համար մատչելի և հասանելի լուծում է` հուսալիության և որակի, օգտագործման բազմաֆունկցիոնալության և պարզության համադրություն:

AN-Motors-ը դա «Ալյուտեխ» ԸԽ սեփական ապրանքանիշն է` դարպասների ավտոմատիկայի շուկայում: Ժամանակակից արտադրական տեխնոլոգիաները և ելքային վերահսկողության բարձր մակարդակը թույլ է տալիս արտադրողին հասնել արտադրվող ապրանքատեսակների որակի գերագույն աստիճանի:

AN-Motors էլեկտրաշարժաբերերը հարմար են բոլոր տեսակի դարպասների և ուղեփակոցների ավտոմատացման համար:
Դարպասների համար էլեկտրաշարժաբերերի արտադրության ժամանակ մենք օգտագործում ենք միայն բարձրորակ նյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս AN-Motors ապրանքանիշին մրցակցել անվանի եվրոպական արտադրողների հետ: Իսկ խոշոր գործընկեր-ձեռնարկությունում գործարանային արտադրությունը նպաստում է նրան, որ AN-Motors դարպասների ավտոմատիկան վերջնական սպառողներին հասնում է մրցակցային գներով:

AN-Motors ավտոմատիկան դա`

  • Հարմարավետ տեղակայում և կարգաբերում,
  • Հուսալի աշխատանք,
  • Հարմարավետ կառավարում
  • ԱՊՀ երկրներում շահագործման պայմաններին հարմարացում
  • Դարպասների ավտոմատիկայի մրցակցային գներ:

AN-Motors դարպասների էլեկտրաշարժաբերերի գնորդները ստանում են 2 տարվա երաշխիք:

Marantec` դա դարպասների ավտոմատիկայի ոլորտում առաջատար եվրոպական արտադրողի կողմից առաջարկվող ապրանքատեսակ է, որը բառացիորեն համապատասխանում է «գերմանական» սահմանմանը:

Կայուն որակը, բարձր հուսալիությունը օգտագործման տարբեր պայմաններում և երկար շահագործման ժամկետները անտարբեր չեն թողնի դարպասների էլեկտրաշարժաբերերի նույնիսկ ամենապահանջկոտ օգտագործողներին:

Ինչ պետք է իմանան Marantec ընկերության մասին այս ապրանքանիշի գնորդները:

Marantec-ը դա`

  • Ապրանքի հուսալիությունը և համապատասխանությունը որակի ու անվտանգության եվրոպական չափանիշներին,
  • Բարձրորակ նյութերի օգտագործման շնորհիվ երկարակեցության ապահովում,
  • Էլեկտրաէներգիայի տնտեսում,
  • Դարպասների շարժաբերերի ոճային և ինքնատիպ արտաքին,
  • Երաշխիքային սպասարկման բարձր մակարդակ:

Մենք բացարձակապես վստահ ենք առաջարկվող ապրանքատեսակների որակի վրա և պատրաստ ենք մեր սպառողներին առաջարկել աննախադեպ 5 տարվա երաշխիք` օգտագործման բոլոր պայմանները պահպանելու դեպքում:

Marantec ընկերության ավտոմատիկան ընտրում են դարպասների այն տերերը, ովքեր նախընտրում են միայն լավագույնը: Ոչ մի փոխզիջում: Գերազանց որակ: Գերազանց ավտոմատիկա:

Մեր կայքում դուք կարող եք գտնել դարպասների ավտոմատիկային վերաբերվող ողջ տեղեկատվությունը: Առավել մանրամասն տեղեկատվությունը յուրաքանչյուր ապրանքի առանձնահատկությունների և մրցակցային առավելությունների մասին գտնվում է հաջորդիվ:

Comunello ապրանքանիշը` դարպասների ավտոմատիկայի ոլորտում նորույթ է: Հյուսիսային Իտալիայի գործարաններում արտադրված Comunello շարժաբերերը ներառել են զուտ իտալական ապրանքատեսակներին հատուկ լավագույն գծերը: Իտալական կատարյալ արտաքինի և եվրոպական որակի համադրությունը թողնում են միայն հաճելի տպավորություն` արտադրանքը օգտագործելիս:
Անկրկնելի դարպասների ավտոմատիկան մտածված, մշակված և պատրաստված են Հյուսիսային Իտալիայում գտնվող Comunello ընկերության լաբորատորիաներում: Արտադրությունը իրականացվում է հատուկ հավատարմագրված տեխնոլոգիայով, որտեղ արտաքինն ու ոճը գնահատվում են նույնքան բարձր, որքան հուսալիությունն ու ֆունկցիոնալությունը:

  • Сomunello դա` դարպասների ավտոմատիկայի եվրոպական որակ է:
  • Comunello դա` փափուկ, գրավիչ եզրագծեր են երկու գույնի միջև պարզ ընտրությամբ, որոնք արտացոլում են ժամանակակից միտումներն ու ճաշակը:
  • Comunello դա` յուրահատուկ շարժաբերեր են, որոնք երբեք չեն դիտվի որպես անտեղի` անկախ ձեր տան ճարտարապետական ոճից:
  • Comunello դա` նորագույն մոտեցում է հատվածավոր դարպասների կառավարման նկատմամբ:

Comunello դա` դարպասների իսկական իտալական ավտոմատիկա է: