Հատվածավոր դարպասային համակարգերը հանդիսանում են Եվրոպայում ամենատարածված դարպասների տեսակներից մեկը: Դրանց կոնստրուկցիան իրենից ներկայացնում է իրար հետ ծխնիներով միացված պանելներ, որոնք շարժվում են ուղղորդիչներով, որոնք իրենց հերթին հուսալիորեն ամրացված են որմնանցքների պատերին և անց են կացված շինության ետնամաս: Դարպասները բացվելիս պանելները մեկը մյուսի վրա տեղավորվում են առաստաղի տակ`չպահանջելով լրացուցիչ տարածք դարպասի դիմացում: «Ալյուտեխ» դարպասները ունեն լայն կիրառություն: Դրանք կարող են տեղակայվել սեփական տներում, ստորգետնյա ավտոկայաններում և փարկինգներում, արդյունաբերական օբյեկտներում, ավտոլվացման և ավտոսպասարկման կետերում: Ընդ որում դրանք հիանալի կերպով ընդգծում են և լրացնում են ցանկացած շենքի ճարտարապետական տեսքը:
Դարպասների կառավարումը
Դարպասները կարելի է կառավարել ձեռքով կամ էլեկտրաշարժաբերով` հեռակառավարման կամ ստացիոնար վահանակի օգնությամբ:
Հաճախորդի պահանջով ավելի վաղ տեղակայված դարպաները կարող են համալրվել ավտոմատ կառավարման համակարգով: Էլեկտրաէներգիայի անջատման դեպքերի համար նախատեսված է շարժաբերի ապաբլոկավորման հատուկ մեխանիզմ:
Շահագործման ռեսուրսները
Դարպասները նախատեսված են 25 հազար բարձրացում-իջեցում ցիկլերի համար: Եթե դարպասները օգտագործվում են օրական մինչև 7անգամ, դրանց երաշխիքային ռեսուրսը կավարտվի 10 տարի անց:Դրանից հետո կոնստրուկցիայի ծառայության ժամկետը կարելի է երկարացնել` պարզապես փոխարինելով զսպանակը:
Առավել ինտենսիվ շահագործման դեպքում դարպասները կարող են համալրվել մինչև 100 հազար ցիկլ ռեսուրսով զսպանակներով:
Կոնստրուկցիան և նյութերը
«Ալյուտեխ» դարպասների սենդվիչ-պանելները արտադրվում են թերթավոր պողպատից, որը հատուկ մշակում է անցնում տարբեր ազդեցությունների նկատմամբ կայունություն ապահովելու համար: Պանելները լցոնված են էկոլոգիապես մաքուր փրփրապոլիուրետանով, ինչը դարձնում է այն առավել անվտանգ մարդու և երկրագնդի օզոնային շերտի համար: Պանելի ճակատային մակերեսը ունի woodgrain (փայտային հյուսվածքաձև) դաջվածք, ինչը թաքցնում է դարպասի վրայի մանր քերձվածքներы, որոնք առաջանում են շահագործման ընթացքում: Հատուկ EPDM-պոլիմերից չճմրթվող խտացուցիչը ապահովում է պանելի ճկունությունը ցածր ջերմաստիճաններում, բարձրացնում է կայունությունը մթնոլորտային տեղումների նկատմամբ, ապահովում է դարպասի օդամեկուսումը և լրացուցիչ ջերմամեկուսումը: Պանելների կառուցվածը ապահովում է դրանց ինքնակենտրոնացումը և բացառում է իրար նկատմամբ շեղադիրքերը, ինչը զգալի կերպով հեշտացնում է դարպասների տեղակայումը, արագությունն ու պարզությունը, դրան են նպաստում նաև արտադրության ընթացքում բոլոր դետալների համար անհրաժեշտ տեղերում անցքերի պատրաստումը:
Ամբողջ պարագծով մեկ հատվածավոր դարպասները համալրված են ռեզինե խտարարներով, որոնք փակում են կարերը և ուղղորդիչների հետ զուգահեռ ապահովում որմնանցնքի հերմետիկությունը:
Հատվածավոր դարպասները հեշտությամբ դիմակայում են քամու և հարվածի ճնշմանը: Բարձր խոնավությամբ տարածքներում հատվածավոր դարպասները տեղադրելիս, կորոզիայի նկատմամբ կայուն նյութերի և ծածկերի օգտագործումը բավականին երկարացնում է դրանց շահագործման ժամկետը:
Օգտագործման անվտանգությունը
«Ալյուտեխ» ընկերությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արտադրվող արտադրանքի անվտանգությանը: Մեր դարպասները համապատասխանում են անվտանգության Եվրոպական բոլոր ստանդարտների պահանջներին (EN 12604, EN 12453):
Սենդվիչ-պանելների և հոդակապերի հատուկ ձևը բացառում են պանելների, ինչպես նաև դարպասների և ուղղորդիչների միջև մատների հայտնվելու ցանկացած հնարավորություն:
Յուրաքանչյուր հատվածավոր դարպաս օժտված է զսպանակի կոտրվելուց պաշտպանության մեխանիզմով:
Արդյունաբերական հատվածավոր դարպասները լրացուցիչ կրոնշտեյններով, որոնք բլոկավորում են դարպասները ճոպանի կտրման դեպքում:
Ապօրինի մուտքից պաշտպանելու համար հնարավոր է հատուկ հակադոմկրատավորման համակարգ:
Բոլոր դարպասները համալրված են հատուկ անվտանգության համակարգով: Խոչընդոտ ճանաչելիս համակարգը ամբողջովին կանգ է առնում:
Ստանդարտ հատկություններ
Առաջադեպ կոնստրուկտորական նորարությունները, բարձր տեխնոլոգիաների օգտագործումը և որակի մշտական վերահսկումը` արտադրության բոլոր փուլերում, թույլ է տալիս արտադրել համաշխարհային ստանդարտներին համապատասխանող հատվածավոր դարպասներ:
«Ալյուտեխ Դարպասային համակարգեր» ՍՊԸ որակի կառավարման համակարգը «նախագծում, մշակում, պաշտպանիչ և ցանկապատող կոնստրուկցիաների արտադրություն և դրանց համալրող մասեր, ձուլածո արտադրանքի պատրաստում և առաքում» ոլորտում հավատարմագրված է ISO 9001 Միջազգային ստանդարտով:
Առաջարկվող տեսականին
Պատվիրատուի ցանկությամբ դարպասները կարող են պատրաստված լինեն միկրոալիք, հորիզոնական, գոֆրե կամ շեղավոր դաջվածքներով:
Լայն գունապնակը տալիս է սեփական տան կամ արդյունաբերական օբյեկտի ոճը պահպանելու և ընդգծելու հնարավորություն: «Ալյուտեխ» դարպասները կարելի է ներկել RAL սանդղակին մոտ ցանկացած երանգի:
Հարմարության համար դարպասները կարող են առաքվել ներկառուցված դռնակով կամ կողային դռնով, որոնց դիզայնը համապատասխանում է հիմնական կոնստրուկցիայի դիզայնին: Բոլոր դռնակներով դարպասները օժտված են դրա դիրքի ցուցիչներով: Դրանք անջատում են էլեկտրոշարժաբերը, եթե դռնակը բաց է:
Տարածքի լրացուցիչ լուսավորության համար կարող են ներկառուցվել նաև ակրիլային պատուհաններ: