«ԱԼՅՈՒՏԵԽ» ռուլոնային դարպասները նախատեսված են արևտրի կենտրոններում, արտադրական և պահեստային տարածքներում, ինչպես նաև ավտոտնակներում տեղադրման համար: Կոմպակտ կառուցվածքի շնորհիվ հոլովակավոր դարպասները կատարյալ կերպով տեղադրվում են այնպիսի որմնանցքներում, որոնց վերնամասում տեղակայված են ինժեներական հաղորդագծերը (ջրատար խողովակները, էլեկտրոհաղորդալարերը և այլն): Հոլովակադարպասների տեղակայումը հնարավոր է ինչպես որմնանցքի վրա, այնպես էլ դրա արտաքին կամ ներքին հատվածում: Հոլովակավոր դարպասների տեղադրման համար որմնանցքի առավելագույն չափսերն են` լայնությունը ավելի քան 7 մ, մակերեսը` ավելի քան 21 մ2:
Ռուլոնային դարպասները (ավտոտնակի փակոցափեղկերը) կազմված են ալյումինե տրամատներից, որոնք փաթաթվում են պաշտպանիչ տուփի մեջ, որը տեղադրված է դարպասի վերնամասում: “Ալյուտեխ”-ը առաջարկում է հոլովակավոր գլանվածքի տրամատներ փափուկ և պինդ փրփրային միջուկով` 16 գույնի, ինչպես նաև օդափոխության և դիտման էքստրուդացված տրամատներ` 12 գույնի: Հոլովակավոր գլանվածքի տրամատները, ի տարբերություն պատուհանների հոլովակաշարերի, արտադրվում են ավելի հաստ ալյումինե ժապավենից: Հոլովակավոր դարպասների բոլոր տեսակի տրամատների ծածկող մակերեսների բարձրությունը կազմում է 77մմ, իսկ հաստությունը` 19մմ:
Ռուլոնային դարպասների և ավտոտնակների փակոցափեղկերի հիմնական նյութը ալյումինն է: Այն ապահովում է կառույցի բարձր կայունությունը կորոզիայի նկատմամբ, մթնոլորտային տեղումների, ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, ապահովում է հուսալիությունը և էկոլոգիական տեսակետից մաքրությունը:
Ռուլոնային դարպասների հիմնական առավելությունները`
Բացովի դարպասների համեմատությամբ ուղղահայաց հոլովակադարպասները գերազանց լուծում են հանդիսանում այն օբյեկտների համար, որոնց ավտոտնակի մուտքը փոքր է կամ գտնվում է անմիջապես մայթի վրա:
Ցածր առաստաղներով ավտոտնակներում տեղակայման հարմարավետություն:
Լրացուցիչ օդափոխությունը շնորհիվ ռուլոնային պրոֆիլների օգտագործման:
Շենքի մասնակի լուսավորությունը ապահովվում է դիտման պրոֆիլների օգնությամբ, որոնք օժտված են հատուկ պոլիկարբոնատե թափանցիկ միջադիրով:
Տարբեր որմնանցքներով շենքերում ոճի և միասնական գույնի պահպանումը տարբեր հոլովակաշարերի տեղակայման օգնությամբ` փոքր մակերեսների համար օգտագործվում են AR/37…AR/55 մակնիշի հոլովակային գլանվածքի տրամատներ, իսկ մեծ մակերեսների դեպքում` AG/77 շարքի արտադրատեսակները:
Հոլովակավոր դարպասների կտավի լրացուցիչ դիմադրողականության ապահովում ուժգին քամիների նկատմամբ` ծայրամասային բռնիչի տեղակայման շնորհիվ, ինչը թույլ է տալիս տեղադրել հոլովակադարպասները մեծ լայնություն ունեցող որմնանցքներում:
Ավտոմատ կառավարմամբ դարպասները կարող են օժտված լինեն էլեկտրաշարժաբերով` ձեռքով բարձրացնելու վթարային համակաարգով: Իսկ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում, դարպասները կարելի է բացել ձեռքով օձիքային շարժաբերով:
Գունային տարբերակների լայն ընտրանի` 16 գույն, ինչը թույլ է տալիս ստեղծել դարպասների և շենքի ճակատի տարբեր համադրություններ:
“ԱԼՅՈՒՏԵԽ” ընկերությունների խումբը արտադրում է հոլովակավոր դարպասների և ավտոտնակների փակոցափեղկերի համար նախատեսվող տրամատների և համալրող մասերի լայն տեսականի` հոլովակաձևավորող և էքստրուդացված հոլովակավոր տրամատներ, ծայրամասային տրամատներ, ուղղորդիչներ, պաշտպանիչ անկյունակներ, կողային փականներ, օկտոգոնալ լիսեռներ, շարժվող խցիկներ, պատվանդաններ:
Շահագործման անվտանգության ապահովման համար հոլովակավոր դարպասները կարող են օժտված լինել «զգայուն եզր» համակարգով: Հոլովակավոր կտավի ստորին եզրը խոչընդոտ հանդիպելու դեպքում (մարդ, ավտոմեքենա), համակարգը կանգնեցնում է հոլովակաշարի շարժումը, որից հետո փոխում դրա ուղղությունը դեպի հակառակը:
Սեփական արտադրությունը թույլ է տալիս արդյունավետ կերպով վերահսկել թողարկվող արտադրանքի որակը` դրա ամբողջ կենսացիկլի ընթացքում` նախագծման փուլից մինչը սպառողներին պատրաստի արտադրանքի առաքումը:
![]()