Պաշտպանիչ ռուլոնային վանդակաճաղեր

Ռուլոնային վանդակաճաղերը` դա շարժական համակարգեր են, որոնք ապահովում են ցուցափեղկերի և վիտրաժների արտաքին տեսքը և արժեքավոր իրերի հուսալի պաշտպանությունը: Դրանք հանդիսանում են ժամանակակից առևտրի կենտրոնների և խանութների անբաժանելի մասը և ներդաշնակում են ցանկացած շենքի ճարտարապետական տեսքի և առևտրային տարածքների ներքին հարդարանքի հետ:
Շնորհիվ «ԱԼՅՈՒՏԵԽ» ռուլոնային վանդակաճաղերի, ցուցափեղկերը գործում են նաև գիշերը: Հավատարմագրված պաշտպանությունը կոտրանքից թույլ է տալիս օգտագործել վանդակաճաղերը գրասենյակների, բանկերի, սրճարանների ու ռեստորանների պաշտպանության համար:
Ռուլոնային վանդակաճաղերը պատրաստվում են բարձր ամրության ալյումինե էքստրուդացված տրամատներից` ուղղանկյուն պատուհանաձև վանդակներով, միապատ, երկակի պատով: Տրամատների լայնությունը` 30-ից մինչև 84մմ, հաստությունը` 13,5-ից մինչև 19մմ:
Ռուլոնային վանդակաճաղերի հիմնական առավելությունները`
- Ռուլոնային վանդակաճաղերի տեղադրման հնարավորությունը մինչև 7 մ լայնությամբ և մինչև 21 մ2 մակերեսով որմնանցքներում` օգտագործելով ամրացնող տրամատներ, ինչը ապահովում է բարձր ամրություն և վանդակաճաղի լրացուցիչ կայունությունը:
- Բարդ կառուցվածք ունեցող օբյեկտներում միասնական ոճի պահպանումը` շնորհիվ AEG56 տիպի վանդակաճաղերի կիրառման մինչև 4,5մ լայնությամբ որմնանքների համար և AEG84 տիպի վանդակաճաղերի համար` մինչև 7մ:
- Հուսալի պաշտպանություն կոտրանքից: Հոլովակավոր վանդակաճաղերը հավատարմագրված են կոտրանքից պաշտպանության P3 և P4 դասակարգիչներով` համաձայն ГОСТ Р 52502-2005 և ГОСТ Р 52503-2005 ստանդարտների:
- Կտավը և լիսեռը միակցող հատուկ ֆիքսող տրամատը ապահովում է պաշտպանությունը փակված վիճակում հոլովակավոր վանդակաճաղի ապօրինի բարձրացումից:
- Առևտրի կենտրոնների և խանութների ցուցափեղկերի շուրջօրյա ցուցադրում: Նույնիսկ երբ խանութը փակ է, ապրանքների գովազդը շարունակվում է: Վանդակաճաղերը թույլ են տալիս պոտենցիալ գնորդներին տեսնել նորույթները և վերադառնալ գնումներ կատարելու նպատակով:
- Վանդակաճաղերը ցանկացած պահին բարձրացնելը և իջեցնելը` դա հոլովակավոր վանդակաճաղերի անխոս առավելությունն է ստացիոնար մետաղական վանդակաճաղերի համեմատ, որոնք բացարձակ անշարժ են:
- Գունային որոշումների լայն ընտրանի` 19 գույն, թույլ է տալիս արտահայտել անհատականությունը և մտցնել լրացուցիչ դեկորատիվ տարր շենքի ներքին և արտաքին հարդարանքի մեջ:
Ալյումինե ռուլոնային վանդակաճաղերի առավելությունները պողպատյա կոնստրուկցիաների նկատմամբ.
- Բարձր հակակորոզիոն հատկանիշներ, կայունությունը մթնոլորտային տեղումների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:
- Կոնստրուկցիայի թեթևությունը:
- Ալյումինե ռուլոնային վանդակաճաղերի օգտագործման ժամանակ աղմուկի առավել ցածր մակարդակը:
