Ռուլոնային շերտավարագույրներ

Ռուլոնային շերտավարագույներ պատուհաններին

 

Smiley face

 

Ռուլոնային համակարգերը (այլ կերպ ասած`ռուլոնային շերտավարագույրները) տեղակայվում են դռների կամ պատուհանների շրջանակներում` ապահովելով սենյակների պաշտպանությունը օտար աչքերից, աղմուկից, եղանակային պայմաններից և կոտրանքից:

«Ալյուտեխ» պաշտպանիչ շերտավարագույրներ

«ԱԼՅՈՒՏԵԽ» ընկերությունների խումբը երկար տարիների ընթացքում զբաղվում է դռների և պատուհանների հոլովակավոր շերտավարագույրների արտադրությամբ և հավաքումով: Արտադրանքի ընթացիկ անվանացանկը կազմված է ավելի քան 10 000 անուն տարատեսակ հոլովակավոր համալրող հանգույցներից և գունային պաստառի երանգներից:

Պատրաստվող արտադրանքներից են էքստրուդացված և փրփրալցոնված տրամատները, ծայրամասային տրամատները և ուղղորդիչները, պաշտպանիչ անկյունակներն ու կողային փականները, կախոցատարրերը և հոլովակի կառավարիչները, ինչպես նաև շատ-շատ այլ անվանատեսակներ:

Ներկա ժամանակում «ԱԼՅՈՒՏԵԽ» ընկերությունների խումբը առաջարկում է ցանկացած հաճախորդների համար ցանկացած գնային միջանցքում բարձրորակ հոլովակավոր շերտավարագույրեր: Դա դասական հոլովակաշարերն են Classic շարքից և առավել տնտեսող տարբերակներից Economy շարքի ապրանքատեսակները: Երկու ապրանքաշարերն էլ ունեն ինչպես ընդհանուր առավելություններ, այնպես էլ յուրահատկություններ:

շերտավարագույրերի առավելությունները

Այսօր դռանը կամ պատուհանին տեղակայել հոլովակավոր շերտավարագույր` դա նշանակում է մտածված կերպով մոտենալ սեփական տան պաշտպանության խնդրին: Որովհետև մեր ալյումինե շերտավարագույրերը հուսալի են, ամուր և երկարակեց շահագործման մեջ: Ժամանակակից նյութերը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են արտադրությունում, փորձված են ժամանակով և հավաստագրված են որակի նշանով:

Պատուհանների շերտավարագույրների հիմնական կառուցվածքային տարրերը հետևյալն են`

 

  1. Ռուլոնային կտավ

Կարող է կազմված լինել փրփրալցոնված կամ էքստրուդացված (բարձր կոշտության) տրամատներից: Ընթացիկ անվանացանկը ներառում է 7 տեսակ հոլովակավոր գլանվածք (տիպաչափային շարքը 36մմ մինչև 55մմ) և 3 տեսակ էքստրուդացված տրամատ (42մմ, 44մմ, 55մմ):

Բացված վիճակում հոլովակավոր կտավի բարձր կոշտությունը ապահովելու նպատակով, ինչպես նաև կտավի չնախատեսված բարձրացմանը խոչընդոտելու նպատակով տեղադրվում են էքստրուդացված ծայրամասային տրամատներ:

  1. Էքստրուդացված ուղղորդիչներ

Ապահովում են հոլովակավոր կտավի փաթաթումը անկյունակի վրա: Կախված շենքի ճարտարապետական առանձնահատկություններից, ինչպես նաև պաշտպանության աստիճանին ներկայացվող պահանջներից, տեղակայման ժամանակ կարող են օգտագործվել ստանդարտ, ուժեղացված կամ հատուկ ուղղորդիչներ (անկյունային, հեռավար, երկակի):

  1. Պաշտպանիչ արկղեր և կողային փականներ

Ընտրվում են` կախված շենքի արտաքին ձևավորումից (45-, 20-աստիճանի, օղակաձև կամ կիսաօղակաձև) և կառուցվածքի կոշտությանը ներկայացվող պահանջներից (հոլովակող կամ էքստրուդացված).

  1. Հոլովակաշարի կառավարման տարրերը

Ընտրվում են` ելնելով շերտավարագույրի հոլովակաշարի չափսերից և քաշից, ինչպես նաև դրա կառավարման հարմարավետությունից: Կարող են լինել ձեռքի կամ ավտոմատ կառավարման (էլեկտրաշարժաբեր):

Պետք է նաև նշել, որ սեփական արտադրությունը հնարավորություն է տալիս մեզ վերահսկել թողարվող շերտավարագույրների որակը` արտադրության բոլոր փուլերում: Եվ, որպես արդյունք, դուք ստանում եք բարձրորակ արտադրանք, որը հեշտ կառավարվող է և հուսալի է շահագործման մեջ:

շերտավարագույրերի  ավտոմատիկան

Ավտոմատիկան թույլ է տալիս շերտավարագույրների կառավարումը դարձնել պարզ և հարմարավետ, ինչպես նաև առավելագույն կերպով օգտագործել դրանց առանձնահատկությունները: շերտավարագույրների ավտոմատացումը  ենթադրում է էլեկտրաշարժաբերի և կառավարման համակարգերի տեղադրում:

Կախված օգտագործման պայմաններից և բյուջեից, հոլովակավոր համակարգերի կառավարումը իրականացվում է տանը այլ համատեղ սարքավորումների հետ մեկտեղ` պատի անջատիչների, հեռակառավարման վահանակների, ինչպես նաև այլ համակարգերի օգնությամբ: Լայն տեսականին թույլ է տալիս տարբեր տիպի շենքերի համար ընտրել հոլովակավոր շերտավարագույրների կառավարման համակարգը, ներառյալ գրասենյակային շենքեր, ամառանոցային տները և բնակարանները:

Ավտոմատացման առավելությունները առավել վառ են արտահայտվում մեծաքանակ շերտավարագույրների միաժամանակ կառավարման անհրաժեշտության դեպքում և «խելացի տուն» սկզբունքի ներդրման ժամանակ:

«Ալյուտեխ» հոլովակավոր համակարգերի կողմից լուծվող խնդիրները`

 

Smiley face 

Օտար աչքերից պաշտպանություն

Պատուհանների շերտավարագույրները` դա ձեր մասնավոր կյանքի հուսալի պաշտպանությունն է, քանի որ կարող է պաշտպանել կողմնակի հայացքներից, հատկապես դա ակտուալ է առաջին հարկերի բնակիչների համար: Բացի դրանից, շնորհիվ ձևաչափերի և գունային առաջարկների բազմազանությանը, հոլովակաշարը պատուհաններին` դառնում է շենքի դիմադիր ձևավորման աննախադեպ տարր, որը կընդգծի ձեր տան յուրահատուկ ոճն ու անկրկնելիությունը:

 

 Smiley face

Պաշտպանությունը աղմուկից
Ապացուցված է, որ փրփրալցոնված ալյումինե տրամատների կիրառումը թույլ է տալիս իջեցնել կողմնակի աղմուկի մակարդակը, ինչը հնարավորություն  է տալիս ձեզ արդյունավետ աշխատել և հաճելի հանգստանալ: 

 

 Smiley face

Եղանակային պայմաններից պաշտպանություն
Պատուհանի շերտավարագույրները կպաշտպանեն ցանկացած անբարենպաստ մթնոլորտային երևույթներից (կարկուտից, ձյունից, անձրևից, քամիներից), որոնք կարող են վնասել ձեր տանը:

 

 Smiley face

Արևից պաշտպանություն
Պատուհանի շերտավարագույրները կարող են պահպանել զովությունը նույնիսկ ամենաշոգ օրերին, պաշտպանել վարագույրները, գորգերը և կահույքը արևախանձուկից:

 

 Smiley face

Կոտրանքից պաշտպանություն
Յուրահատուկ բարձրորակ ամուր ալյումինե համալրող մասերի շնորհիվ, շերտավարագույրները կպաշտպանեն փեր տունը նույնիսկ ձեր բացակայության ընթացքում:

 

 Smiley face

Էներգիայի տնտեսում
Շերտավարագույրները նպաստում են տանը օպտիմալ ջերմաստիճանի կայունանալուն` պահպանում են զովությունը շոգ օրերին, իսկ ջերմությունը` ցրտերի ժամանակ (թույլ են տալիս կրճատել ջերմակորուստները մինչև 20%):

 

 

Smiley face Smiley face