Բացովի դարպասներ

Բացովի դարպասների ավտոմատիկա

Գծային կամ լծակավոր տիպի բացովի դարպասների շարժաբերերը` գերազանց լուծում է սեփական տների և ամառանոցների բացովի դարպասների ավտոմատացման համար: Դարպասների ավտոմատիկան օգտատերերի առջև բացում է նոր հնարավորություններ և շահագործման հարմարավետություն, ինչպես նաև կպաշտպանի դարպասները անսպասելի բացումից և ձեր տարածքի ապօրինի ելումուտից:

Մեր ընկերության կայքում դուք կարող եք ընտրել և գնել ցանկացած ճաշակի բացովի դարպասների ավտոմատացման համակարգեր: Այդ բաժնում ներկայացված են բացովի դարպասների ավտոմատիկայի տարբեր արտադրողների բազմազան մոդելների մեծ տեսականին:


Դարպասների գծային կամ լծակավոր տիպի ASW ավտոմատիկայի տեսականին գերազանց տարբերակ է այն ամառանոցատերերի համար, ովքեր գնահատում են հուսալիությունը, աշխատունակությունը, ֆունկցիոնալ հնարավորություններն ու մրցակցային գինը:

Abacus դարպասային ավտոմատիկայի տեսականին` իսկական իտալական ավտոմատիկայի «ստանդարտ» է: Դա հուսալի իտալական մեխանիկայի և անկրկնելի ոճի համադրություն է: Օգտագործման հուսալիություն և օգտագործման փորձված անվտանգություն: Շուկայի պայմանների և առանձին սպառողների բոլոր պահանջներին համապատասխանող շարժաբեր:

 

 Բացովի դարպասների  ASW (AN-Motors) գծային տիպի  ավտոմատիկա

 

Բացովի դարպասների  ASW (AN-Motors) գծային տիպի  ավտոմատիկան գերազանց որոշում է բացովի դարպասների ավտոմատիկայի համար: Հուսալիությամբ և երկարակեցությամբ հատկանշվող ASW5000 բացովի ավտոմատիկան հարմարեցված է օգտագործման ամենախիստ պայմաններին:

 

Հավաքածուի մեջ մտնում են`

downloadASW5000KIT

մինչև 500 կգ քաշով բացովի փեղկի և մինչև 5 մ լայնությամբ փեղկերով դարպասների  համար

 


Դարպասների ավտոմատացման տվյալ տարբերակը կատարյալ է նրանց համար, որքեր ցանկանում են ձեռք բերել բացովի դարպասների ավտոմատիկան` առանց  հավելավճարելու: Առաջատար տեխնոլոգիաներով և սպառողների բոլոր ցանկությունները հաշվի առնելով պատրաստված ASW ավտոմատ համակարգերը իրենցից ներկայացնում են բացովի դարպասների ավտոմատացման ամենաձեռնտու տարբերակը` ներկայացված բավականին մրցակցային գներով:

 

 

ASW ավտոմատիկայի առանձնահատկությունները`

Բացովի դարպասների ASW ավտոմատիկան առնաձնանում է շահագործման բարձր հուսալիությամբ: Այդ հատկությույնները շարժաբերը ստանում է հետևյալ հատկանիշերի շնորհիվ`

  • Ալյումինից ձուլված պատյանը երաշխավորում է ամբողջ սարքի ամրությունն ու կոշտությունը,
  • Մեխանիկական փոխանցման տարրերը պատրաստված են մետաղից, ինչը դրական է անդրադառնում շարժաբերի ծառայության ժամկետի և աշխատունակության վրա, որը թույլ է տալիս ավելի հազվադեպ անցնել տեխսպասարկում,
  • Բացովի դարպասների էլեկտրական շարժիչի շարժաբերի հուսալի պաշտպանությունը հնարավոր տաքացումից` շնորհիվ տեղադրված ինքնավերականգնվող ապահովիչների,
  • Խտարարներ և մալուխների հերմետիկ մուտքեր` խոնավության և փոշու ներթափանցելուց երաշխավորված պաշտպանության համար,
  • Դարպասների ավտոմատիկայի փոշուց և խոնավությունից պաշտպանության բարձր աստիճան (պաշտպանվածության մակարդակը` IP 54).

 

Բացի համալրող մասերի հուսալիությունից և բարձր որակից, բացովի ավտոմատիկան շատ հարմարավետ է օգտագործման տեսակետից: Փոքրիկ վահանակի միջոցով կառավարումը թույլ է տալիս կառավարել բացովի դարպասների գործողությունները հեռավորության վրա:  Իսկ էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում, ավտոմատիկան հեշտությամբ հակաբլոկավորվում է հատուկ բանալու օգնությամբ:

 

Տեխնիկական բնութագրիչներ

Ավտոմատ դարպասները, որոնք տեղակայվել են ASW գծային շարժաբերով, կծառայեն  շատ երկար և կհամապատասխանեն բոլոր ներկայացված տեխնիկական պահանջներին:

Առավելագույն քարշային  ուժ

3000 Ն

Փեղկի առավելագույն քաշ

500 կգ

Դարպասների առավելագույն գծային արագություն

15 մմ/վրկ

Առավելագույն քայլ S

480 մմ

Օգտագործման ինտենսիվություն (ED)

25% (S3)

Սնուցում

230В (±10%) / 50 Հց

Օգտագործվող հզորություն

150 Վտ

Լրացուցիչ սարքերի (աքսեսուարների) սնուցում

24 Վ հաստատուն հոսանք / 300 մԱ

Շարժաբերի և ղեկավարման բլոկի պատյանի պաշտպանվածության աստիճան

IP54

Աշխատանքային ջերմաստիճանների միջակայքը

-20ºС … +50ºС

Շարժաբերի գաբարիտային չափսեր

1038×112×110մմ

Ղեկավարման բլոկի գաբարիտային չափսեր

210×266×75մմ

Շարժաբերի քաշը

11կգ

Ղեկավարման բլոկի քաշը

1,2կգ


Բացի հուսալիությունից և շահագործման հարմարավետույթունից, բացովի դարպասների ASW5000 շարժաբերերը համապատասխանում են ոլորտային անվտանգության բոլոր նորմերին և ստանդարտներին:
Շահագործման լրացուցիչ անվտանգությունը ապահովում են ղեկավարման բլոկի առանձին ֆունկցիաները, որոնք թույլ են տալիս անհատական կերպով կարգավորել բացովի դարպասների ավտոմատիկայի աշխատանքի տարբեր ցուցանիշները:  Այդ ցուցանիշներից են`

  • Շարժիչի ուժի կարգաբերումը`շարժվող փեղկի որևէ խաչըդոտի հետ հնարավոր հպման դեպքում (մարդ կամ մեքենա),
  • Շարժման արագության կարգաբերում,
  • Մեկը մյուսի նկատմամբ թեղկերի բացման և փակման ժամանակների կարգաբերում,
  • Վերջնական դիրքերում փեղկերի բացման/փակման դանդաղ արագությամբ շարժման ժամանակների կարգաբերում:

Բացովի դարպասների ASW շարքի (AN-Motors) լծակավոր տիպի ավտոմատիկա

 

ASW4000 բացովի դարպասների ավտոմատիկան` դա մինչև 400կգ քաշով  և միջին ծանրաբեռնվածության ամառանոցների ավտոմատացման կատարյալ լուծում է: Տվյալ մոդելը մշակվել է «Ալյուտեխ» ընկերության կողմից մեր հաճախորդների բոլոր ցանկություններն ու նկատառումները հաշվի առնելով:

 

 

Առաքվող հավաքածուներ

ASW4000KIT

մինչև 400կգ քաշով և մինչև 4 մ լայնությամբ փեղկավոր բացովի դարպասների համար

 


ASW4000 հուսալի և երկարակեց շարժաբերերը պարզ են տեղակայման և չպահանջկոտ` շահագործման պայմանների նկատմամբ: Դա իրոք շատ հուսսալի շարժաբեր է: Սպառողը ստանում է բացովի դարպասների լրիվ նոր ֆունկցիաներ` մրցակցային արժեքով: ASW 4000 շարժաբերերի աշխատունակությունն ու երկարակեցությունը ապահովվում է դրա կառուցվածքային հատկություններով և առավելություններով:

Հուսալիություն

  • Հարվածակայուն պլաստիկից պատրաստված պատյանը` հուսալի կերպով պաշտպանում է շարժաբերի ներքին էլեմենտները արտաքին անբարենպաստ ազդեցություններից,
  • Խոնավության և փոշու ներթափանցելուց երաշխավորված պաշտպանություն`շնորհիվ հերմետիկ մալուխային մուտքերի,
  • Շարժիչի պաշտպանությունն է գերտաքացումից ինքնավերականգնվող ապահովիչների շնորհիվ

 

Անվտանգություն

  • ASW4000 բացովի դարպասների ավտոմատիկայի շարժիչի ուժի կարգաբերման հնարավորությունը կասեցնում է դարպասի շարժվող փեղկի հարվածը առաջացած խոչընդոտին,
  • Պաշտպանությունը ապօրինի մուտք գործելուց` շնորհիվ ինքնաբլոկավորվող ռեդուկտորի:


Բացի դրանից ASW շարքի ավտոմատիկան հարմար է օգտագործման տեսակետից

  • Բացովի ավտոմատ համակարգերի ղեկավարումը հեռակառավարման վահանակների միջոցով` դա հարմարավետության մեկ այլ հանգուցակետ
  • Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում բանալու միջոցով ապաբլոկավորման հնարավորություն,
  • Դռնակի ռեժիմի անցում, այսինքն` որոշակի լայնությամբ բացվելու ֆունկցիա` մարդու անցնելու չափով,
  • Ավտոփակման ֆունկցիա` դարպասի փեղկերի ավտոմատ փակման կարգաբերումն է ղեկավարման բլոկի միջոցով:

 

       

 

Առավելագույն պտտող հանգույց

320 Նմ

Պտտվելու առավելագույն հաճախականություն

1,3 պտ/րոպե

Փեղկի առավելագույն քաշ

400 կգ

Փեղկի առավելագույն լայնություն

4 մ

Օգտագործման ինտենսիվություն (ED)

25% (S3)

Սնուցում

230Վ (±10%) / 50 Հց

Օգտագործվող հզորություն

120 Վտ

Լրացուցիչ սարքերի (աքսեսուարների) սնուցումը

24 Վ հաստատուն հոսանք / 300 մԱ

Շարժաբերի և ղեկավարման բլոկի պատյանի պաշտպանվածության աստիճան

IP54

Աշխատանքային ջերմաստիճանների միջակայքը

-20ºС … +50ºС

Շարժաբերի գաբարիտային չափսեր

340×168×190մմ

Ղեկավարման բլոկի գաբարիտային չափսեր

210×266×75մմ

Շարժաբերի քաշը

10կգ

Ղեկավարման բլոկի քաշը

1,2կգ

 

Բացովի դարպասների Abacus (Comunello) ավտոմատիկա

 

Abacus – դարպասների կառավարման իտալական ոճ: Թեթևություն յուրաքանչյուր շարժման մեջ: Ղեկավարման պարզություն:

 

 

Առաքվող հավաքածուներ

Abacus 224

մինչև 300կգ քաշով և մինչև 2,2 մ լայնությամբ փեղկավոր բացովի դարպասների համար 

 

Abacus 300

մինչև 500կգ քաշով և մինչև 3 մ լայնությամբ փեղկավոր բացովի դարպասների համար 

 

Abacus 500

մինչև 500կգ քաշով և մինչև 5 մ լայնությամբ փեղկավոր բացովի դարպասների համար 

 


Abacus – բացովի դարպասների հզոր շարժաբերերի նոր շարք է, որը համադրում է մեխանիկական դետալների հուսալիությունը և գեղագրական արտաքին տեսքը, որոնք ստեղծվել են Comunello ընկերության իտալական դիզայներների կողմից: Abacus – բացովի դարպասների ավտոմատիկան նախատեսված է երկարատև աշխատանքի համար` ցանկացած եղանակին ապահովելով առավելագույն անվտանգություն և հուսալիություն:

Abacus շարքի բացովի ավտոմատիկայի առանձնահատկությունները

Էլեկտրամեխանիկական գծային շարժաբերը կատարյալ ձևով հարմար է բնակելի և արդյունաբերական բացովի դարպասների համար:

 

Abacus բացովի դարպասների ավտոմատիկան` դա միաձույլ ալյումինե պատյան է, որը տալիս է ամբողջ կոնստրուկցիային լրացուցիչ հուսալիություն և ամրություն, ինչպես նաև երաշխավորում է բոլոր ներքին մեխանիկական մասերի և շարժիչի պաշտպանությունը արտաքին անբարենպաստ ազդեցություններից:
Ներքին հաղորդումը իրականացվում է ժամանակակից ամուր նյութերից` անաղմուկ շարժման ապահովման համար: Բրոնզե վռան: Abacus դարպասների ավտոմատիկան պարզ է տեղակայման և սպասարկման տեսակետից:

Abacus դարպասների ավտոմատիկան` իսկական իտալական ավտոմատիկայի գերազանց օրինակ է:

Abacus շարժաբերերը օժտված են դարպասների հարմարավետ կառավարման համար անհրաժեշտ բոլոր բնութագրիչներով:

  • Երկարակեցություն` պոլիէսթերի ծածկով ալյումինե մոնոբլոկ-պատյանը ապահովում է առավելագույն ամրություն բոլոր եղանակային պայմաններում: Շարժաբերի մեխանիկական մասերը պատրաստված են մետաղից:
  • Անվտանգություն և հուսալիություն` վթարային ապաբլոկավորման հնարավորություն: Պաշտպանված, հասանելի էլեկտրական միացություններ: Լրացուցիչ աքսեսուարների միացում:
  • Մեխանիկական ծայրամասաային հիմքերով և էլեկտրոնային ծայրամասերի անջատիչներով տարբերակներ:
  • Տեղակայման և սպասարկման պարզություն:

Ղեկավարման արտաքին բլոկը` Abacus բացովի դարպասների ավտոմատիկայի ևս մեկ անկրկնելի առավելությունն է:

Շնորհիվ ավտոծրագրավորման ֆունկցիայի, կարելի է իրականացնել շարժաբերի հիմնական ցուցանիշների բազային կարգավորումները` կոճակի միայն մեկ հպումով:

Բացի դրանից, օգտագործողի համար հասանելի է դարպասների շարժի յուրաքանչյուր ցուցանիշի խորացված  կարգաբերում: Օժտված լինելով ծրագրավորվող մի շարք ֆունկցիաներով, ղեկավարման բլոկը հաշվի է առնում օգտագործողի բոլոր անհատական ցանկությունները և շարժաբերի շահագործումը դարձնում է առավելագույն պարզ ու հարմար:

 

Comunello ավտոմատիկայի առանձնահատություններից մեկը հեշտ ծրագրավորումն է: Շարժաբերը շատ հարմար է կարգավորման և շահագործման տեսակետներից` շնորհիվ ղեկավարման պարզ տրամաբանության և բլոկի վրա հիմնական ֆունկցիաների արտացոլմանը: Դա թույլ է տալիս իրականացնել ճշգրիտ ծրագրավորում նույնիսկ ամենաանփորձ օգտագործողին:

Abacus շարժաբերերի հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունները`

  • Հեռակառավարման վահանակից ղեկավարման հնարավորություն (մինչև 120 վահանակ)
  • Բացման և փակման ժամանակ մեկնարկի և կանգառի դանդաղեցման ֆունկցիայի կարգավորումը
  • Փեղկի ուշացման ֆունկցիա
  • Շարժաբերի արագության կարգավորման ֆունկցիա
  • Ավտոփակման ֆունկցիա
  • «Բազմաբնակարանային տուն» ֆունկցիա
  • Դարպասների ավտոմատ և քայլ-առ-քայլ կառավարման ռեժիմ
  • Բացման/փակման առավելագույն ուժ
  • Բացվելիս նախնական լուսավորության ֆունկցիա
  • «Հետևիր ինձ» ֆունկցիա
  • «Միշտ փակիր» ֆունկցիա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

ABACUS 224

ABACUS 300

ABACUS 500

Առավելագույն քարշային ուժ, Ն

1500

3200

3200

Նոմինալ քարշային ուժ, Ն

500

1200

1200

Փեղկի առավելագույն երկարություն, մ

2,2

3

5

Փեղկի առավելագույն քաշ, կգ

300

500

500

Դարպասի շարժման արագություն, մմ/վրկ

18

21

21

Օգտագործման ինտենսիվություն

30 ցիկլ/ օրական

30 %

30 %

Էլեկտրոշարժիչ, Վ

24

230

230

Օգտագործվող հզորություն, Վտ

70

280

280

Շարժաբերի պատյանի պաշտպանվածության աստիճան

IP 44

IP 44

IP 44

Աշխատանքային ջերմաստիճանների միջակայքը, С

 -20 մինչև +50

-20 մինչև +50

-20 մինչև +50