Մետաղապլաստե պատուհաններ, ընդհանուր նկարագրություն
Պատուհանները կոչվում են մետաղապլաստե, քանի որ դրանց հիմնական պատուհանային կոնստրուկցիայի հիմքում ընկած է մետաղական կմաղքը: Առավել ստույգ դրանք պետք է կոչվեին ՊՎՔ պատուհաններ` ամրանավորած ցինկապատ պրոֆիլավորված պողպատե գլանվածքով:
Մետաղապլաստետրամատների համակարգը ունիվերսալությունը թույլ է տալիս դրանց համակցման միջոցով պատրաստել բացարձակապես ցանկացած ձևի և չափսերի պլաստիկ պատուհաններ` առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուհի անհատական պահանջմունքները:
Մետաղապլաստե պատուհանները կարող են լինել ամենատարբեր գույների, ինչպես նաև տալիս են բացման ձևաչափի ընտրության հնարավորություն: Մետաղապլաստե պատուհանները վաղուց արդեն գրավել են փայտե պատուհանների տեղը բնակչության նախընտրանքների շարքում` շնորհիվ մի շարք առավելությունների`
Տարբեր գնահատականներով, ներկայումս շուկայի 70-85% պլաստիկ տրամատներից պատրաստված պատուհաններն են:
Եզակի կամ կրկնակի ապակեպատ մետաղապլաստից պատրաստված պատուհանների կոնստրուկցիան հավաքվում է այնպես, որ լուծում է քամիների ներթափանցման խնդիրը և բավականին տնտեսում է ջեռուցման ծախսերը: Մետաղապլաստե պատուհանների կոնստրուկցիաներում բոլոր կարերի հերմետիկության շնորհիվ, ապահովվում է մաքսիմալ մեկուսացում աղմուկից, ինչը առավել ակտուալ է այն շենքերի համար, որոնց պատուհանները բացվում են դեպի մարդաշատ փողոցներ կամ արդյունաբերական գոտի:
Մետաղապլաստ պատուհանների բացման մեխանիզմները պատրաստված են ժամանակակից ոճով, չեն պահանջում հատուկ խնամք և թույլ են տալիսբացել պատուհանափեղկերը տարբեր հարթություններում, լավ կարգավորելով օդի ներհոսքը: Ժամանակակից մետաղապլաստ պատուհանների արտաքին տեսքը համապատասխանում է ճարտարապետական արդի ուղղություններին և զարդարում` ցանկացած տարածք:
Խոշոր ընկերությունների կողմից պատրաստված մետաղապլաստե պատուհանները, որոնք համապատասխանաբար ստացել են Համապատասխանության սերտիֆիկատ, Հիգիենիկ սերտիֆիկատ և Հակահրդեհային անվտանգության սերտիֆիկատ, ինչը թույլ է տալիս առավելագույնի հասցնել բնակարանի կամ տան ջերմամեկուսացման և աղմուկից մեկուսացման մակարդակը: Մետաղապլաստե պատուհանների մեկ այլ առավելությունը այն է, որ դրանք հանդիսանում են էկոլոգիապես մաքուր և բացարձակ անվնաս մարդու համար:
