Շենքի ճակատների ապակեպատումը ալյումինե պրոֆիլներիով

Ժամանակակից շենքերի շինարարության դեպքում, հատկապես` առևտրային կամ հասարակական նշանակության, լայն կիրառում է ստացել ալյումինե ճակատամասերի տեխնոլոգիան: Այդպիսի շենքերի մակերեսի մեծ մասը զբաղեցնում են լուսաթափանց կոնստրուկցիաները, որոնք փոխարինում են ավանդական աղյուսե կամ բետոնե պատերը` պատուհաններով: Ալյումինե ապակեպատ ճակատները առավել մեծ պահանջարկ է վայելում ժամանակակից գործարար կենտրոնների, սուպերմարկետների և զվարճանքի համալիրների շինարարության ժամանակ: Որպես հարդարման ժամանակակից տարր դրանք նաև օգտագործվում են արդի բնակելի շենքերի կառուցման ժամանակ: Խոշոր առևտրի կենտրոնների շահագործման ժամանակ շենքերի ալյումինե ճակատները ծառայում են որպես առանձին խանութների մակերեսների բաժանարարներ:
Շենքի ալյումինե ճակատների պատրաստման տեխնոլոգիան
Ալյումինե ճակատային կոնստրուկցիաների հավաքման ապակին ստեղծում է բաց տարածության տպավորություն` առանց սահմանափակելու հայացքը անթափանց պատերով: Ալյումինե կմաղքի ամրությունը ապահովվում է հորիզոնական ռիգելային հեծանների և ուղղահայաց հենակների շնորհիվ, որոնք ամրացվում են բետոնի հիմքին այդ նպատակով հատուկ մշակված ամրակներով:
Շրջանակին ապակու ամրացման համար նախատեսված են խտացուցիչ միջադիրներով սեղմաձողիկներով, որոնք միաժամանակ հանդիսանում են քամիներից պաշտպանող հերմետիկ տարր:
Լուսաթափանց ապակե կոնստրուկցիաները պատրաստվում են` օգտագործելով.
Ապակու տեսակի ընտրությունը կախված է պատվիրատուի պահանջներից և նախագծի տեխնիկական առանձնահատկություններից:
Շենքերի ալյումինե ճակատների առավելությունները
Ալյումինե ճակատային կոնստրուկցիաները ունեն մի շարք անվիճելի առավելություններ, շնորհիվ որոնց դրանց կիրառման ոլորտները անընդհատ աճում են`
Ալյումինե ճակատներով շենքերի նախագծումն ու կառուցապատումը ոչ միայն ապահովում է շենքի հրաշալի արտաքին տեսքը և գերազանց շահագործական հատկանիշները, այլև տալիս է հնարավորություն էապես տնտեսել շինարարական բյուջեի միջոցները` տեղակայման աշխատանքների արագության և պարզության հաշվին: Տեղակայումը կարող է իրականացվել տարվա ցանկացած եղանակին` առանց վնասելու կառույցի արտաքին տեսքն ու ամրությունը: