Ռուլոնաշարերի ավտոմատացումը

Շարժիչով Ռուլոնաշարեր

 

Smiley face Smiley face

 

Ռուլոնաշարերի կառավարման համար «Ալյուտեխ» ընկերությունը առաջարկում է տարբեր շարժաբերերի և աքսեսուարների լայն տեսականի` դասական ձեռքի շարժաբերերով տնտեսող տարբերակից մինչև բազմաֆունկցիոնալ էլեկտրաշարժաբերերով ինտելեկտուալ կառավարման համակարգերով օժտված ամենաժամանակակից տարբերակները:

Ի տարբերություն ձեռքի կառավարման, ավտոմատ ղեկավարումը ապահովում է հոլովակաշարերի հարամարավետ իջեցում և բարձրացում ` առանց ժապավենը ձեռքով պպտելու հոգնեցուցիչ գործողությունների: Բազմաքանակ հոլովակաշարերով հագեցած ընդարձակ տներում, գրասենյակներում կամ սրահներում միայն ավտոմատ կառավարումն է թույլ տալիս կոճակի հպումով կառավարել բոլոր հոլովակաշարերը միաժամանակ կամ առանձին-առանձին:

«Ալյուտեխ» ընկերության կողմից առաջարկվող էլեկտրական շարժիչների և ռուլոնային համակարգերի կառավարման տարրերի լայն տեսականին հնարավորություն է տալիս կատարել ցանկացած գնային միջակայքում ապրանքանիշի ճիշտ ընտրություն:

Տարբեր ֆունկցիաներով, հզորությամբ և ղեկավարման համակարգերով էլեկտրաշարժիչները թույլ են տալիս ավտոմատացնել ցանկացած չափսի հոլովակաշարերը և սպառողներին ապահովել կառավարման առավել հարմարավետ և անվտանգ միջոց: