Ալյումինե

Ալյումինե պրոֆիլներից պատուհանների առանձնահատկություները

 

Երկարակեցություն

ԱԼյումինե պրոֆիլի ծառայության ժամկետը 80 տարուց ավելի է, իսկ համալրող մասերը, խտացուցիչները և այլ լրացուցիչ դետալները կարող են կարգավորվել և նորացվել շահագործման ժամանակահատվածի ամբողջ ընթացքում:

Ամրություն և հուսալիություն

Պատուհանները, դռները և այլ կոնստրուկցիաները ունեն բավականին մեծ ամրության պաշար, ինչը թույլ է տալիս կոնստրուկցիաների շահագործումը դարձնել երկարատև և դրանցով իրականացնել բարդ ճարտարապետական լուծում պահանջող աշխատանքներ:

Արտաքին ազդեցությունների նկատմամբ կայունություն

Ալյումինե պատուհանները կայուն են ջերմաստիճանների տատանումների, կորոզիայի, ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության, թթվային տեղումների նկատմամբ: պրոֆիլների վրա օգտագործվող լաքերն ու դեկորատիվ ներկերը խիստ կայուն են ագրեսիվ արտաքին միջավայրի ազդեցությունների նկատմամբ:

Թեթևություն

Ալյումինը թեթև մետաղ է, ինչի շնորհիվ ալյումինե կոնստրուկցիաները չեն ծանրաբեռնում շենքի տանող հենարանները և թույլ է տալիս ապակեպատման միջոցով ստեղծել առավել հետաքրիր և գրավիչ լուծման:

Էկոլոգիական կողմը

Ալյումինե պատուհանները էկոլոգիապես մաքուր են, չեն արտաթորում վնասակար նյութեր և ենթարկվում են երկրորդական վերամշակման:

Դիզայներական որոշումներ

Ալյումինե պատուհանները կարող են ներկվել «փայտագույն», կամ կարող են ընտրվել RAL գունապնակի ցանկացած երանգ, որը ներառում է փայլուն և անփայլ երանգներ: Դրա շնորհիվ պատուհանների գունային լուծումները համադրելի են դառնում շենքի ներքին և արտաքին հարդարանքի հետ:

Լայն հնարավորություններ

Ալյումինե պատուհանները օժտված են կառուցապատման անսահմանափակ հնարավորություններով: Ալյումինե պրոֆիլի հատկությունները թույլ են տալիս տեղադրել դրանք ամենաբարդ կառուցվածք ունեցող որմնանցքներում, ինչի շնորհիվ ալյումինե կոնստրուկցիաները լայն կիրառում են ստացել էլիտար ճարտարապետական նախագծերում: Ալյումինե կոնստրուկցիաները հիանալի կերպով համակցվում են միմյանց և այլ նյութերի հետ:

Ալյումինե պրոֆիլների տեսակները

Շինարարական և վերանորոգման աշխատանքների ժամանակ օգտագործվում է այսպես կոչված «տաք» և «սառը» ալյումին:

«Տաք» ալյումինե տրամատը ունի տարբեր հաստության (18-34մմ) ապակեմանրաթելային պոլիամիդից ջերմամիջադիր, ինչը տրամատին տալիս է ջերմա- և ձայնամեկուսիչ հատկություններ: Այդպիսի տրամատից պատրաստված պատուհանները տեղադրվում են ջեռուցվող շենքերում (բնակարաններ, գրասենյակներ, խանութներ):

«Սառը» ալյումինե տրամատը կիրառվում է պատշգամբների, ներքին միջնապատերի և անվակետային դռների դեպքում:

 

  Smiley face