Հուսալի ավտոմատ դարպասների, ռուլոնային փակոցափեղկերի, ալյումինե պրոֆիլային համակարգերի և ավտոմատիկայի արտադրություն
«ԱԼՅՈՒՏԵԽ»-ը` դա միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 6 արտադրական և 20 իրացնող ձեռնարկություններ ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: Այն մասնագիտանում է հատվածավոր ավտոմատ դարպասների, հոլովակավոր փակոցափեղկերի և ալյումինե տրամատային համակարգերի արտադրությունում:
Ղեկավարվելով գործարարության սեփական բարոյականությամբ և որակի նկատմամբ գեղագիտական մոտեցմամբ, «ԱԼՅՈՒՏԵԽ»-ը առաջարկում է այնպիսի որոշումներ, որոնք ճանաչվում են և պահանջարկ են վայելում աշխարհի ավելի քան 65 երկրներում:
Արտադրանքը պատրաստվում է որակի և անվտանգության նկատմամբ ազգային և միջազգային բոլոր պահանջներին համապատասխան: «ԱԼՅՈՒՏԵԽ»-ի դարպասների, փակոցափեղկերի և ալյումինե տրամատների արտադրության պահպանումը բարձր մակարդակի վրա ապահովում է բարձրորակ հումքի, նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը: Հատվածավոր ավտոմատ դարպասների, հոլովակավոր փակոցափեղկերի և ալյումինե տրամատների արտադրության ավարտական փուլը դառնում է որակի ստուգումը: Այսպես, հոլովակավոր փակոցափեղկերի արտադրության ժամանակ «ԱԼՅՈՒՏԵԽ»-ը հետևում է ավելի քան 50 ցուցանիշների, կիրառում է որակի ստուգման ավելի քան 40 մեթոդներ: Այսպիսի մոտեցման շնորհիվ, արտադրանքը տարբերվում է կատարյալ կառուցվածքով և ծառայության երկարատև ժամկետներով:
«ԱԼՅՈՒՏԵԽ» արտադրանքը անընդհատ անցնում է վավերացում TÜV-Süd-Czech (Չեխիա), CSTB (Ֆրանսիա), Wintech (Մեծ Բրիտանիա), TREZOR TEST S. r. o (Չեխիա) կենտրոններում; Ռժևսկի գիտա-հետազոտական սերտիֆիկացիոն կենտրոնում (ՌԴ), ift. Rosenheim ինստիտուտում (Գերմանիա), NCTL և ATI լաբորատորիաներում (ԱՄՆ): Վկայագրերը, որոնք ստացվել են պատասխանատու կազմակերպությունների կողմից փորձաքննությունների արդյունքում, հավաստիացնում են, որ ավտոմատ հատվածավոր դարպասների, հոլովակավոր փակոցափեղկեր, ալյումինե տրամատների արտադրությունը կազմակերպվում է` հաշվի առնելով բարձրակարգ ստանդարտների բոլոր պահանջները:
Արտադրության կազմակերպման և գործարարության վարման նկատմամբ ցուցաբերած համակարգված վերաբերմունքը «ԱԼՅՈՒՏԵԽ»-ին թույլ է տալիս հաշվի առնել շուկայի բոլոր մասնակիցների շահերը:
Գործընկերներին. Խումբ ընկերությունները կարող են վստահ լինեն, որ առաջարկները կլինեն համալիր, որակն ու գինը` մրցունակ, առաքումը` անխափան և ճիշտ ժամանակին, ինչպես նաև մարքեթինգային աջակցությունը`առավել արդյունավետ:
Ճարտարագետները, որոնք աշխատում են «ԱԼՅՈՒՏԵԽ»-ի արտադրանքի հետ, ստանում են նախագծային փաստաթղթերի ամբողջական փաթեթները , ինչը բավականին պարզեցնում է առանձին կառուցվածքների և հանգույցների տեղակայման աշխատանքները:
Հաճախորդներին երաշխավորվում է բազմակողմանի տեղեկատվական աջակցություն, արագ և հարմարավետ ձեռքբերում, որակյալ տեղակայում և սպասարկում, ինչպես նաև «ԱԼՅՈՒՏԵԽ» ապրանքանիշի արտադրանքի օգտագործումից անսահման հարմարավետություն և հաճույք:
Այսպիսով, «ԱԼՅՈՒՏԵԽ»-ը` դա կազմակերպություն է, որը միտված է ոչ միայն բարձրորակ հատվածավոր ավտոմատ դարպասների, հոլովակավոր փակոցափեղկերի և ալյումինե տրամատների արտադրությանը, այլև գործընկերների և հաճախորդների հետ պարկեշտ, հուսալի, նվիրված և հոգատար հարաբերությունների պահպանմանը: